ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, թե ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոչ մի կերպ չխաթարող քաղաքական հայացքներ արտահայտելու համար անձի դեմ հարուցված քրեական գործը լուրջ մտահոգություններ է առաջացրել ռուսական կողմում։
«Պարոն Լավրովի տեղեկությունները, թերևս, մի քիչ սխալ են՝ նման հիմքով քրեական հետապնդում չկա։ Ընդհանրապես, քաղաքական գործունեության հայտարարությունների պարագայում քրեական հետապնդում կարող է լինել, եթե այդ հայտարարությունները պարունակում են սպառնալիք կամ որևէ կերպ վիճարկում են ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ սահմանադրական կարգի բռնի տապալման կոչեր են պարունակում։
Նույնիսկ եթե այդպես լիներ, այդ մասին խոսելը, մեկնաբանելը կլիներ ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն․ եկեք՝ ամեն մեկն իր ներքին գործերի վրա կենտրոնանա»,- ասել է Միրզոյանը։
