Մեր հետախուզությունը խնդիրներ է արձանագրել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

21.01.2026 | 17:54

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն․ Ազգային ժողում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով Արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, որտեղ նշվել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գնահատվում է գրեթե անհավանական։

Նրա դիտարկմամբ ԽՍՀՄ-ը փլուզվել է, այդ թվում՝ սպառազինությունների ինքնամոռաց մրցավազքի մեջ մտնելու համար։

«Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք, կարող եմ ասել, որ հաջողությամբ ենք դա իրականացնում»,- նշեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանում հռետորաբանությունը փոխվել է, Հայաստանում՝ ևս։

Ինչ վերաբերում է անվտանգության հնարավոր ռիսկերին ու սպառնալիքներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանի պետական համակարգն անընդհատ դա վերլուծում է ու բոլոր ծառայություններն անում են իրենց աշխատանքը։

«Հայաստանը երբեք ու ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան իր զգոնությունը չի կորցրել ու չի կորցնելու, բայց այսօր՝ 2026 թվականի հունվարի 21-ի դրությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է»,- վստահեցրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment