ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը գրառմամբ տեղեկացրել է, որ դադարեցնում է լիազորությունները պաշտոնում։ Ի դեպ հատկանշական է, որ պաշտոնից հեռացող փոխնախարարը շնորհակալություն է հայտնել բոլորին, բացի ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանից։
«Դադարեցնում եմ լիազորություններս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։
Շնորհակալ եմ հարգարժան փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին՝ ոլորտային պրոֆեսիոնալ համակարգման, գործընկերային ու մարդկային վերաբերմունքի համար։
– Կենսաթոշակների հետվճարի ծրագիրը,
– Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագիրը,
– Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության 2 ծրագրերը, որոնց շնորհիվ տեղահանված շուրջ 5,500 ընտանիք ունեցան իրենց տունը,
– Ժողովրդագրության ռազմավարությունը և դրանից բխող մի շարք ծրագրեր,
– Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը,
– Կենսաթոշակների և նպաստների անկանխիկի սահուն անցման բարեփոխումները,
– Անաշխատունակության և մայրության նպաստների ռեֆորմը, որով թվայնացվեցին բոլոր գործընթացները,
– Կենսաթոշակային ռոֆորմի նախագիծը,
– Սոցիալական պաշտպանության ոլորտի թվային տասնյակ համակարգերի գործարկումը՝ ի շնորհիվ «Նորք» տեխնոլոգիական կենտրոնի պրոֆեսիոնալ թիմի։
Հպարտ եմ այն թիմով, որի հետ աշխատել եմ։ Մասնագիտական, նվիրված և արժանապատիվ մարդիկ, ովքեր ամեն օր փորձել են պետական համակարգում թողնել իրական արժեք:
Շնորհակալ եմ նախարարության բոլոր գործընկերներիս, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, Կենտրոնական բանկի, ինչպես նաև միջազգային և մասնավոր կառույցների գործընկերներին՝ պետության ուժեղացման գործում արդյունավետ համագործակցության համար, և սիրելի քաղաքացիներին՝ վստահության, աջակցության և համբերության համար»,- ասված է հաղորդագրությունում։