Գրենլանդիայի հարցում անհամաձայնությունների պատճառով Դավոսում Ուկրաինայի վերականգնման ծրագրի ստորագրումը հետաձգվել է. FT

Քաղաքականություն

21.01.2026 | 16:22

Բրիտանական Financial Times պարբերականը, հղում անելով վեց աղբյուրների, հաղորդում է, որ Ուկրաինայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև այս շաբաթ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում նախատեսված 800 միլիարդ դոլարի Ուկրաինայի վերականգնման ծրագրի մասին հայտարարությունը հետաձգվել է։ Սա տեղի է ունեցել Գրենլանդիայի և Թրամփի առաջարկած, այսպես կոչված, Խաղաղության խորհրդի շուրջ եվրոպական մայրաքաղաքների և Վաշինգտոնի միջև առկա անհամաձայնությունների ֆոնին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրներից մեկի համաձայն՝ եվրոպական մայրաքաղաքները չեն կարող պարզապես անտեսել ԱՄՆ նախագահի գործողությունները Գրենլանդիայի վերաբերյալ՝ միաժամանակ փորձելով առաջ մղել այլ հարցեր, ինչպիսին է Ուկրաինան։

Փաստաթղթի շուրջ քննարկումներին ծանոթ երեք աղբյուրներ FT-ին հայտնել են, որ ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները պետք է քննարկեին այն երկուշաբթի, սակայն ԱՄՆ ներկայացուցիչը չի ժամանել բանակցություններին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մոտ կանգնած երկու աղբյուրներ ասել են, որ նա հրաժարվել է մեկնել Դավոս, եթե չերաշխավորեն Թրամփի հետ բովանդակալից հանդիպում, որտեղ կստորագրվի Ուկրաինայի վերականգնման ծրագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment