Պորտուգալիայում այրել են Ռոնալդուի արձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պորտուգալիայում այրել են սաուդյան «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արձանը։

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ անհայտ տղամարդը հրակայուն նյութ է լցնում արձանի վրա ու այրում այն։

40-ամյա ֆուտբոլիստի արձանը գտնվում է նրա հայրենի քաղաք Ֆունշալում, որը գտնվում է Մադեյրա կղզու վրա։

Ռոնալդուն ազգային հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է պատմության մեջ։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը Պորտուգալիայի հավաքականում անցկացրել է 226 խաղ ու խփել 143 գոլ։

Leave a Comment