Իսպանիայում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ երկաթուղային վթարն է տեղի ունեցել. մեկ մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ։
Մերձքաղաքային գնացքը գծերից դուրս է եկել՝ բախվելով փլուզված հենապատին։ Վթարը տեղի է ունեցել Գելիդա և Սանտ Սադուրնի դ’Անոյա քաղաքների միջև, հաղորդում է El País-ը։
Նախնական տեղեկություններով՝ վիրավորների թիվը 37 է։
Հունվարի 20-ին Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհվել էր առնվազն 40 մարդ, 120-ն ստացել էին վնասվածքներ։ Իսպանիայում եռօրյա սուգ էր հայտարարվել։
