Խաչատուրյանն ու Ալիևը սահմանը բացելու մասին են խոսել. Դավոսում սպասում են Թրամփի ելույթին

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հաջողություն կունենա, որովհետև երկու երկրներն էլ առաջ են նայում»,- նման համոզմունք է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նա իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Դավոսի համաշխարհային ֆորումի «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկմանն է մասնակցել: Իլհամ Ալիևը պատմել է Ադրբեջանի տարածքով բեռների փոխանակման մասին: «Մենք դե ֆակտո միակողմանի բացել ենք միջանցքները»,- ասել է նա:

 

Leave a Comment