ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին, հետաքրքրվեց. «Արձանագրելի է արդյոք, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու, չի ներկայացվելու ԱԺ-ին»:
Սիմոնյանը նշեց, որ պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու, բայց քանի որ այն պարունակում է նաև գաղտնի տեղեկություններ, դահլիճում ներկայացնելու հնարավորությունը սահմանաափակ է: Ի պատասխան Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Չասեցի հրապարակային. հիմա այդ զեկույցը կա՞, թե՞ ոչ»: