https://arm.sputniknews.ru/20260120/lukashenkvon-herqel-e-khaghaghutjan-khvorhrdin-mianalu-hamar-1-mlrd-dvolar-nerdnelu-lury-97947063.html
Լուկաշենկոն հերքել է «Խաղաղության խորհրդին» միանալու համար 1 մլրդ դոլար ներդնելու լուրը
Լուկաշենկոն հերքել է «Խաղաղության խորհրդին» միանալու համար 1 մլրդ դոլար ներդնելու լուրը
Sputnik Արմենիա
Բելառուսի նախագահը նաև պատմել է, թե ինչն է իրեն ամենից շատ գրավում Խաղաղության խորհրդում: 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T21:00+0400
2026-01-20T21:00+0400
2026-01-20T21:00+0400
ալեքսանդր լուկաշենկո
բելառուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/15/97116884_0:80:2797:1653_1920x0_80_0_0_4baaa0907c6daaa321f73f66d40bfc01.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սուտ է անվանել ԱՄՆ-ի նախաձեռնած Խաղաղության խորհրդին մասնակցելու համար 1 մլրդ դոլարի ներդրում կատարելու անհրաժեշտության մասին լուրերը։ Այս մասին հաղորդում է ԲելՏԱ-ն:Ավելի վաղ Լուկաշենկոն ստորագրել էր Գազայի հատվածի՝ Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» Բելառուսի անդամակցության մասին փաստաթուղթը:Նա ասել է, որ որպես խորհրդի հիմնադիր՝ մասնակցության առաջին երեք տարիներին վճարելու անհրաժեշտություն չկա:Ինչ վերաբերում է «Խաղաղության խորհրդին» Բելառուսի մասնակցությանը, նախագահը նշել է, որ օբյեկտիվորեն հասկանում է բելառուսական կողմի հնարավորությունները:«Մենք այնտեղ Գազային շատ կօգնե՞նք։ Եթե օգնենք էլ, ապա ոչ այնքան։ Բայց ինձ հրապուրում է, որ գուցե այս Խաղաղության խորհուրդը, նրա ինչ-որ գործողություններ, հնարավորություններ տարածվեն մոլորակի այլ մասերում։ Առաջին հերթին, գուցե, մենք Ուկրաինայի հարցում ինչ-որ բան օգնենք, ինչ-որ կերպ քննարկենք և առաջ տանենք խաղաղությունը, կարողանանք մոտեցնել այն, ազդել ուկրաինական ղեկավարության վրա։ Դա է ինձ ամենից շատ գրավում», – ասել է նա։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/15/97116884_68:0:2797:2047_1920x0_80_0_0_e7887bdee71af747eb60591eab2d861a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր լուկաշենկո, բելառուս
ալեքսանդր լուկաշենկո, բելառուս
Բաժանորդագրվել
Բելառուսի նախագահը նաև պատմել է, թե ինչն է իրեն ամենից շատ գրավում Խաղաղության խորհրդում:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սուտ է անվանել ԱՄՆ-ի նախաձեռնած Խաղաղության խորհրդին մասնակցելու համար 1 մլրդ դոլարի ներդրում կատարելու անհրաժեշտության մասին լուրերը։ Այս մասին հաղորդում է ԲելՏԱ-ն:
Ավելի վաղ Լուկաշենկոն ստորագրել էր Գազայի հատվածի՝ Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» Բելառուսի անդամակցության մասին փաստաթուղթը:
«Այդ հիվանդ մարդիկ հերթական անգամ վրիպեցին։ Պարզապես հարկ էր կարդալ փաստաթուղթը, ոչ մի գումար պետք չէ», – հայտնել է նա լրագրողներին։
Նա ասել է, որ որպես խորհրդի հիմնադիր՝ մասնակցության առաջին երեք տարիներին վճարելու անհրաժեշտություն չկա:
«Բայց եթե երեք տարի հետո էլ կցանկանաս խորհրդին անդամակցել, եթե քեզ այնտեղ չընտրեն, չհրավիրեն և չնշանակեն՝ մեկ միլիարդ դոլար վճարիր և երեք տարի հետո էլ շարունակիր աշխատել։ Միլիարդ է պետք, եթե երեք տարի հետո ցանկանաս աշխատել», – ասել է Լուկաշենկոն։
Ինչ վերաբերում է «Խաղաղության խորհրդին» Բելառուսի մասնակցությանը, նախագահը նշել է, որ օբյեկտիվորեն հասկանում է բելառուսական կողմի հնարավորությունները:
«Մենք այնտեղ Գազային շատ կօգնե՞նք։ Եթե օգնենք էլ, ապա ոչ այնքան։ Բայց ինձ հրապուրում է, որ գուցե այս Խաղաղության խորհուրդը, նրա ինչ-որ գործողություններ, հնարավորություններ տարածվեն մոլորակի այլ մասերում։ Առաջին հերթին, գուցե, մենք Ուկրաինայի հարցում ինչ-որ բան օգնենք, ինչ-որ կերպ քննարկենք և առաջ տանենք խաղաղությունը, կարողանանք մոտեցնել այն, ազդել ուկրաինական ղեկավարության վրա։ Դա է ինձ ամենից շատ գրավում», – ասել է նա։