Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ դիրքորոշումը ստեղծվում է լոբբիստական ​​խմբերի, հատուկ ուժերի կողմից. Ալիևը բողոքել է Եվրախորհրդարանից

Քաղաքականություն

20.01.2026 | 18:49

Մենք տարիներ շարունակ չենք համագործակցում Եվրախորհրդարանի կամ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է հունվարի 20-ին Դավոսում Euronews-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի հասցեին անընդհատ քննադատությանը։

«Այո, մենք դադարել ենք արձագանքել։ Նախկինում պատասխանում էինք, բայց, իհարկե, միանգամայն պարզ է, որ Ադրբեջանի նկատմամբ այս կողմնակալ դիրքորոշումը ստեղծվում է հատուկ լոբբիստական ​​խմբերի, հատուկ ուժերի կողմից, որոնք չեն կարող հանդուրժել Ադրբեջանի անկախ քաղաքականությունը։ Ահա թե ինչու մենք տարիներ շարունակ չենք համագործակցել Եվրախորհրդարանի կամ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հետ։ Մենք համագործակցում ենք Եվրահանձնաժողովի հետ, և դա մեզ համար բավական է»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։

Ըստ Ալիևի՝ Եվրախորհրդարանն իրեն շատ անհարմար դրության մեջ է դնում՝ Բաքվին մեղադրելով մի բանի մեջ, որը «երբեք չի արել»։

«Այդ թվում, այսպես կոչված, ագրեսիվ դիրքորոշման մեջ Հայաստանի նկատմամբ, մինչդեռ Հայաստանն ինքն է կարևորում իր հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Եվ անցյալ օգոստոսին Սպիտակ տանը նախաստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Հետևաբար, ես հույս ունեմ, որ Եվրախորհրդարանի անդամները կգտնեն համարձակություն՝ վերանայելու իրենց անարդար քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment