«Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ենթադրյալ ընտրակաշառքի գործով ևս 13 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հասարակություն

20.01.2026 | 18:29

Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք ստանալու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 13 անձանց նկատմամբ: Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Վարույթը նախաձեռնվել է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ դեռևս 2025 թվականի դեկտեմբերին։ Նախաքննության ներկա փուլում նշված քրեական վարույթի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավված ընդհանուր 23 անձ»,- նշեց Կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ռոզա Վարդանյան

Leave a Comment