https://arm.sputniknews.ru/20260120/nerka-gvortsyntacnery-knvazecnen-razmakan-riskery-khandanjany-ahtsi-mtahvogutjan-masin-97932219.html
Ներկա գործընթացները կնվազեցնեն ռազմական ռիսկերը. Խանդանյանը` ԱՀԾ–ի մտահոգության մասին
Ներկա գործընթացները կնվազեցնեն ռազմական ռիսկերը. Խանդանյանը` ԱՀԾ–ի մտահոգության մասին
Sputnik Արմենիա
Սարգիս Խանդանյանը վստահ է, որ 2026 թ.–ին ԱՀԾ–ի կանխատեսումը դրական փոփոխություն կունենա։ 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T14:21+0400
2026-01-20T14:21+0400
2026-01-20T14:21+0400
հայաստան
ադրբեջան
սարգիս խանդանյան
պատերազմ
արտաքին հետախուզության ծառայություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87830610_0:0:1250:704_1920x0_80_0_0_d83ee0b3ef3524e1474f2f5bd95cf284.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկա գործընթացներն էականորեն կնվազեցնեն ռազմական գործողությունների հնարավոր ռիսկերը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ՝ Ադրբեջանի ռազմական ծախսերի աճի վերաբերյալ մտահոգությանը։ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տարեկան զեկույցում ռիսկային է համարել Ադրբեջանի կողմից ռազմական հատկացումների շուրջ 44% աճը, այն դեպքում, երբ մյուս ոլորտների ֆինանսավորումն աճել է ընդամենը 7.4%-ով։ Խանդանյանը նշեց, որ զեկույցն ամբողջ 2025 թվականին է վերաբերում, իսկ այդ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։Խանդանյանի կարծիքով՝ 2026 թվականն ամփոփող զեկույցն ավելի լավատեսական կլինի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից շրջանառվող «արևմտյան Ադրբեջան» և «ադրբեջանցիների վերադարձ» խոսույթներին, որոնք, ըստ ԱՀԾ-ի, չեն նվազել անգամ վաշինգտոնյան համաձայնությունից հետո, Խանդանյանը նշեց, որ ՀՀ ամենաբարձր մակարդակով հայտարարվել է՝ նման ձևակերպումներն օգտակար չեն խաղաղության համար։«Պետք է խոստովանեմ, որ որոշ առումով մեղվել է ադրբեջանական խոսույթը, սակայն մենք պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խոսույթը»,– շարունակեց Խանդանյանը։Լրագրողները չհետաքրքրվեցին` կարո՞ղ ենք հստակ ասել, որ ադրբեջանցիների «վերադարձ» ՀՀ չի քննարկվում, պատգամավորը պատասխանեց` ՀՀ իշխանությունները որևէ փուլում նման հարց չեն քննարկել և չեն քննարկի՝ հատկապես ադրբեջանական շեշտադրումներով։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2024 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2025 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87830610_103:0:1042:704_1920x0_80_0_0_50779ff09bc2ecb7618b6b105eab87dc.jpg.webp
հայաստան, ադրբեջան, սարգիս խանդանյան, պատերազմ, արտաքին հետախուզության ծառայություն
հայաստան, ադրբեջան, սարգիս խանդանյան, պատերազմ, արտաքին հետախուզության ծառայություն
Սարգիս Խանդանյանը վստահ է, որ 2026 թ.–ին ԱՀԾ–ի կանխատեսումը դրական փոփոխություն կունենա։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկա գործընթացներն էականորեն կնվազեցնեն ռազմական գործողությունների հնարավոր ռիսկերը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ՝ Ադրբեջանի ռազմական ծախսերի աճի վերաբերյալ մտահոգությանը։
Խանդանյանը նշեց, որ զեկույցն ամբողջ 2025 թվականին է վերաբերում, իսկ այդ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։
«Նախորդ տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև եղել են իրադարձություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Այդ գործընթացները ենթադրում են, որ վտանգներն ու ռիսկերը մեծ առումով կմեղմվեն՝ հատկապես ռազմական բաղադրիչի հետ կապված։ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, սկսել են որոշակի առևտրաշրջանառություն և այլն»,– ասաց նա։
Խանդանյանի կարծիքով՝ 2026 թվականն ամփոփող զեկույցն ավելի լավատեսական կլինի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից շրջանառվող «արևմտյան Ադրբեջան» և «ադրբեջանցիների վերադարձ» խոսույթներին, որոնք, ըստ ԱՀԾ-ի, չեն նվազել անգամ վաշինգտոնյան համաձայնությունից հետո, Խանդանյանը նշեց, որ ՀՀ ամենաբարձր մակարդակով հայտարարվել է՝ նման ձևակերպումներն օգտակար չեն խաղաղության համար։
«Պետք է խոստովանեմ, որ որոշ առումով մեղվել է ադրբեջանական խոսույթը, սակայն մենք պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խոսույթը»,– շարունակեց Խանդանյանը։
Լրագրողները չհետաքրքրվեցին` կարո՞ղ ենք հստակ ասել, որ ադրբեջանցիների «վերադարձ» ՀՀ չի քննարկվում, պատգամավորը պատասխանեց` ՀՀ իշխանությունները որևէ փուլում նման հարց չեն քննարկել և չեն քննարկի՝ հատկապես ադրբեջանական շեշտադրումներով։