Այսպես կոչված զինադադարը կարող է ցանկացած պահի խախտվել, եթե հանկարծ Հայաստանը որոշի ինչ-որ մի բան այլևս չզիջել. Ռուստամյան

Աշխարհում այլևս որևէ օրենք, կարգ չի գործում. ով ինչ կարողանում է՝ անում է, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք՝ Վենեսուելայի հետ կապված, Գրենլանդիայի հետ կապված, Գազայի հետ կապված, մեր տարածաշրջանի հետ կապված։ Աշխարհի բոլոր ընթացակարգերի գլխիվայր շուռ գալ է սա նշանակում։

Այս մթնոլորտում խոսել ինչ-որ արժեքների մասին… Իսկ խաղաղությունն արժեք է։ Իրական և կայուն խաղաղությունը նախ նշանակում է, որ այն պետք է ձեռք բերվի՝ նկատի ունենալով կողմերի օրինական պահանջները։ Եվ դրանց բավարարման ուղղությամբ պետք է այդ գործընթացը տեղի ունենա։ Բայց մենք այստեղ ոչ մի օրինական մեր պահանջի մասին խոսել չենք կարող, օրենքների արձանագրման մասին խոսել նույնպես չենք կարող», – ասաց Արմեն Ռուստամյանը։

Անդրադառնալով հայկական կողմի զիջումներին՝ պատգամավորը նկատեց՝ այդ զիջումները նպաստում են մնացած բոլորի շահերի սպասարկմանը։

«Այսպես կոչված զինադադարը կարող է ցանկացած պահի խախտվել, եթե հանկարծ Հայաստանը որոշի ինչ-որ մի բան այլևս չզիջել։ Դա կբերի նոր բախումների։ Այսինքն՝ այս խաղաղություն ասածը այնքան ձևական է, որ այն արժանի չէ լուրջ գնահատականի։ Իհարկե, իրեն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին՝ խմբ.) մեդալներ կտան, կպարգևներ, որովհետև ինչ ուզում են՝ մարդն անում է», – նշեց Ռուստամյանը:

Leave a Comment