Այսօր՝ հունվարի 20-ին քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 12-րդ օրն է: Նարեկը մոտենում է կրիտիկական այն սահմանին, որից այն կողմ օրգանիզմը սկսում է սպաառել իր վերջին պաշարները` քայքայելով հյուսվածքային սպիտակուցները: Նարեկը դիմել է ապօրինությունների դեմ պայքարի ամենածայրահեղ միջոցին:
Բժիշկ Եկատերինա Թաիրյանն ամեն օր իր էջում ներկայացնում է, թե ինչ է կատարվում մարդու օրգանիզմի հետ՝ հացադուլի ամեն հաջորդ օրը։
«Նարեկ Սամսոնյանը արագորեն սպառում է Vitamin B1-ի (թիամինի) ներքին պաշարները
Այսօր, հունվարի 20-ը, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 12-րդ օրն է: Նարեկը մոտենում է կրիտիկական այն սահմանին, որից այն կողմ օրգանիզմը սկսում է սպաառել իր վերջին պաշարները` քայքայելով հյուսվածքային սպիտակուցները:
Նարեկի մոտ այս պահին B1 վիտամինի (թիամին) կտրուկ անկում կա: Ի դեպ`
մեր օրգանիզմն այս վիտամինը չի սինթեզում,
ներքին պաշարներ չունի,
այն օրգանիզմ է ներմուծվում սննդի միջոցով և,
չի կուտակվում օրգանիզմում:
Այս վիտամինի պակասն առաջացնում է նյարդաբանական լուրջ խնդիրներ (ուղեղի, նյարդային համակարգի) և սրտի աշխատանքի խանգարումներ:
Հացադուլում գտնվող շատ անձինք, շարունակելով հրաժարվել սննդից, այնուամենայնիվ համաձայնում են ընդունել վիտամինային լուծույթ, որը կպարունակի թիամին:
Պետք է խնդրել Նարեկին տեսակցող բժշկին, որ նա հորդորի Նարեկին հացադուլը շարունակելու պարագայում անգամ` չհրաժարվել վիտամին B1-ի հավելումից, քանզի այս վիտամինի բացակայությունը կհանգեցնի անշրջելի հետևանքների նյարդային և մկանային համակարգի համար: Ցանկալի է նաև այլ վիտամինային հավելումներ` լուծույթի տեսքով:
Նարեկը դիմել է ապօրինությունների դեմ պայքարի ամենածայրահեղ միջոցին:
Նարեկի կյանքին սպառնում է լրջագույն վտանգ: Քաղաքական լծակների տիրապետող գործիչները (թե իշխանության, թե ընդիմության) կրում են պատասխանատվություն Նարեկի վատթարացող առողջության համար»։
Երեկ՝ հացադուլի 11-րդ օրը բժիշկը մանրամասնել էր, որ Նարեկի օրգանիզմն արագորեն հյուծում է ճարպային հյուսվածքը, որպես էներգիայի (գլյուկոզայի) աղբյուր: Նարեկը հյուսծվում է ժամ-առ-ժամ:
Ճարպային հյուսվածքի պաշարները սովորաբար սպառվում են հացադուլի 14-րդ օրը, որից հետո սկսվում է ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ՓՈՒԼԸ:
Նարեկը ԵՐԵՔ ՕՐԻՑ կհատի այդ վտանգավորության սահմանը, որից այն կողմ օրգանիզմը սկսում է «մարսել» կամ «խժռել» մկանային հյուսվածքը` քայքայելով մկանային սպիտակուցները` գլյուկոզա հայթայթելու համար:
Հիշեցնենք, որ սա վերաբերում է ո՛չ միայն հենաշարժական ապարատի մկաններին, ա՛յլ նաև սրտի և այլ կենսական կարևոր օրգանների մկաններին: