ՆԳՆ․ Իրավապահ մարմինների անունից զանգերով մի փոխանցեք ձեր գումարներն այլ հաշվեհամարների

ՆԳՆ․ Իրավապահ մարմինների անունից զանգերով մի փոխանցեք ձեր գումարներն այլ հաշվեհամարների

20 հունվարի 2026 – 10:51 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հրապարակել է նախազգուշացում՝ հորդորելով չփոխանցել գումարներն այլ հաշվեհամարների:

«Հարգելի քաղաքացիներ, իրավապահ մարմինների անունից կատարվող հեռախոսազանգերով մի փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարներին։

Զանգահարեք ոստիկանություն, ճշտեք տեղեկատվությունը և ի վերջո հարցրեք ինքներդ Ձեզ՝ ինչո՞ւ պետք է իմ գումարը, հեռախոսով անծանոթ անձի պահանջով, ուղարկեմ այլ հաշվեհամարի»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a Comment