ԱԺ-ն շարունակում է քառօրյան

ՀՀ ԱԺ-ն այսօր՝ հունվարի 20–ին, շարունակվում է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը։

Օրակարգում ընդհանուր առմամբ 27 հարց է։ Խորհրդարանի անդամներն արդեն քննարկել են դրանցից 17-ը։

Այժմ ընթանում է «Պատմական և մշակութային անշարժ հուշարձանների, ինչպես նաև պատմական միջավայրի պաշտպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկումը։

Leave a Comment