Երևանում ձյան առատ տեղումների պայմաններում ամբողջ գիշեր ձնամաքրման աշխատանքներ չեն իրականացվել։ Քաղաքի մի շարք թաղամասերում ճանապարհները և մայթերը մնացել են ձյունածածկ, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների համար։
Oragir.News-ի ընթերցողները դժգոհում են՝ նշելով, որ ձնամաքրման տեխնիկան գիշերվա ընթացքում չի գործել կամ գործել է սահմանափակ ծավալով։