Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ» մրցանակի, նա գրել է. « ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպարգևատրվի «Զայեդ» մրցանակով՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության։
«Զայեդ» մրցանակին մինչ այս արժանացել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշը, Հորդանանի թագավորը, մարդասիրական կազմակերպությունների ղեկավարներ և այլ հեղինակավոր մարդիկ։
Սա մեծագույն պատիվ է ոչ միայն մեր երկրի ղեկավարի համար, այլև հայ ժողովրդի համար, որպես խաղաղության գլխավոր հեղինակ»:
Բանն այն է, որ մրցանակը տրվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրին, այդ մասին գրված է «Զայեդ» մրցանակի պաշտոնական կայքում: