ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է. «Քիչ առաջ ստիպված էի լսել Ալեն Սիմոնյանի ճեպազրույցն այն հույսով, որ լրագրողները հարցեր կուղղեն նրան Նարեկ Սամսոնյանի ապօրինի բանտարկության հետ կապված, հատկապես, որ հացադուլի 11-րդ օրն է և առողջական խնդիրներ ունի։
Հաղորդումը իրավապահներին ներկայացրել է Ալեն Սիմոնյանը և նրան է պետք հարցեր տալ։ Օրինակ, թե ինչու է Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին «շան լակոտներ ու լածիրակ» անվանել (որից հետո պատասխան է ստացել), արդյո՞ք նրա միջամտությամբ է, որպես բարձրաստիճան պաշտոնյա, տղաներին կալանավորելն ու հետագայում կալանքը 3 ամսով երկարաձգելը։ Եվ մի հարց էլ, որն ինձ շատ է հետաքրքրում, կարո՞ղ ենք մենք՝ սովորական քաղաքացիներս, հակադարձել «շան լակոտն ու լածիրակը» դու ես, երբ մեզ վիրավորում է պաշտոնատար անձը։
Բայց ամենակարևորն, իհարկե, Նարեկի առողջական վիճակն է և մի բան պատահելու դեպքում պատասխանատուն Ալեն Սիմոնյանն է։ Ոչ մի հարց լրագրողների կողմից չտրվեց։ Դուք կարող եք չկիսել նրանց հայացքներն ու խոսույթը, բայց ակնհայտ ապօրինությունների դեմ պետք է ընդվզեք, որովհետև հաջորդը կարող եք լինել դուք»։
–00—ՅՄ