Դավիթ Համբարձումյանը հնարավորություն ունեցել է չվերադառնալու, բայց վերադարձել է՝ գիտակցումով, որ գնալու է բանտ. պաշտպան

Հասարակություն

19.01.2026 | 16:17

Վերաքննիչ դատարանը քննում է 2025-ի տարեվերջին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով բողոքները:

Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանը պնդեց, որ Համբարձումյանը չի ունեցել և չունի պատժից խուսափելու միտում։ Ըստ նրա՝ Դավիթ Համբարձումյանը հնարավորություն է ունեցել չվերադառնալու, բայց վերադարձել է՝ գիտակցումով, որ գնալու է բանտ:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 23-ին Դավիթ Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել և նրա նկատմամբ ընտրված գրավ խափանման միջոցը փոխել է կալանքի: Դատարանը դիրքորոշում է հայտնել, որ Համբարձումյանը կարող է պատժի կրումից խուսափել:

Գայանե Պապոյանը նաև դիտարկեց. Քրեական դատավարության օրենսգրքով գոյություն չունի կալանքի՝ պատժի կրումից խուսափելու» հիմք:

Նշենք, որ հոկտեմբերի 23-ին, այսինքն՝ դատավճռին նախորդած նիստի ընթացքում Դավիթ Համբարձումյանը ներկա է եղել: Նա դատարանին հայտնեց, որ այս նիստից հետո գործնական նպատակով մեկնել է Հայաստանից, և պատասխանելով դատարանի հարցին, ասաց, որ մեկնել է, քանի որ դատարանը հայտնել է, որ դատավճռին իր ներկայությունը օրենքով պարտադիր չէ:

Դատարանն հեռացել էր առանձին սենյակ՝ Համբարձումյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու:

Արաքս Մամուլյան

Leave a Comment