Քրդական կոալիցիան՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF), չի լուծարվի։ Այս մասին, ըստ «Ալ Արաբիա»-ի, հայտարարել է կազմակերպության հրամանատար Մազլում Աբդին։
«Մենք ընդունել ենք արյունահեղությունը դադարեցնելու համաձայնագրի պայմանները», – ասել է նա։
Ըստ նրա՝ SDF-ն «չի քայքայվել կամ պարտություն չի կրել» և «կշարունակի պաշտպանել իր տարածքը», ըստ «ՏԱՍՍ»-ի։ Նա բացատրել է, որ հունվարի 19-ին մեկնում է Դամասկոս՝ «համաձայնագիրը վերջնականապես հաստատելու համար», որի մանրամասները կհրապարակվեն իր վերադարձից հետո։