Բաթումում ձերբակալվել է սեռական շահագործման համար հետախուզվող Թուրքիայի քաղաքացին



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վրաստանի ներքին գործերի նախարարության Աջարիայի շրջանի պարեկային ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացի, 1986 թվականին ծնված Ս. Կ.-ին, հայտնում է Грузия Online-ը։

Ըստ լրատվամիջոցի, Ս. Կ.-ին հետախուզում էր Թուրքիան՝ սեռական շահագործման և մարմնավաճառության մեղադրանքով։

Ձերբակալվածի նկատմամբ սկսվել է օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment