Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ






«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ  Նարեկ Սամսոնյանի պաշտպանները՝ Ռուբեն Մելիքյանը, Աստղիկ Մաթևոսյանը հրավիրել են հրատապ ասուլիս՝ անժամկետ հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի և քրեական գործի վերաբեյալ։

 Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ հացադուլի պատճառով  Նարեկի առողջական վիճակի վաթարացում է գրանցվել։

«Աստղիկն ամեն օր այցելում է Նարեկին, օպերատիվ տեղեկանում է նրա վիճակի մասին։ Ես որոշակի պարբերականությամբ եմ այցելում նրան։ Երեկեվանից արդեն մենք խոսում ենք Նարեկի առողջական վիճակի մասին»,-ասաց Մելիքյանը՝ ընդգծելով ավելի վաղ ներկայացրել են այս անհեթե գործը, որի շրջանակում Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը գտնվում են անազատության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։  Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ խայտառակ դատավարությունը դադարեցնելու պահանջով։
Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment