
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Դե ինչ, կարծեք թե Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է՝ դատելով նախագահ Թրամփի այն հայտարարությունից, որ իրեն ոչ ոք չի համոզել, այլ հենց ինքն է համոզվել, որ հարված հասցնելը նպատակահարմար չէ։
Իրանի պարագայում երկրի ողջ տարածքում իրավիճակի ամբողջական կառավարելիությունը, ակտիվ դիվանագիտությունը և ռազմական՝ հատկապես հրթիռային ներուժը և դա օգտագործելու վճռականությունն, ըստ էության, ստեղծում են անվտանգության բազմաբաղադրիչ այն բարձիկը, որն այս երկրի դեմ պատերազմը նույնիսկ աշխարհի թիվ մեկ գերտերության և ամենաթանկ բանակի համար դարձնում է անկանխատեսելի և վտանգավոր գործընթաց, հետևաբար նկատելիորեն բարձրացնում այն սկսելու մասին որոշման գինը»։
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան