ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 16-ին, կազմել է 379,99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,57 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 441,32 դրամ (նվազել է 0,14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,8785 դրամ (աճել է 0,05 դրամով):
