Իսրայելական բանակի ուղղաթիռը վթարի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

16.01.2026 | 16:25

Իսրայելի բանակը հայտնում է, որ այսօր առավոտյան Black Hawk ուղղաթիռը կործանվել է տարհանման փորձի ժամանակ։ Թռիչքն իրականացվել է շաբաթվա սկզբին անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով արտակարգ վայրէջք կատարելուց հետո, գրում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ ուղղաթիռը երեքշաբթի վայրէջք է կատարել Գուշ Էցիոն տարածքում բաց տարածքում՝ եղանակային դժվար պայմանների պատճառով։ Այսօրիրականացված գործողության ընթացքում վնասված ուղղաթիռը մեկ այլ ուղղաթիռով տեղափոխելիս անջատվել է և վթարի ենթարկվել։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Իսրայելի ռազմաօդային ուժերի գլխավոր գեներալ-մայոր Թոմեր Բարը հրամայել է ստեղծել ռազմական հետաքննչական կոմիտե՝ միջադեպը հետաքննելու համար։

Black Hawk ուղղաթիռներն օգտագործվում են ինչպես ավանդական տրանսպորտային առաքելությունների, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ զորքերի տեղափոխման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment