«Սամվել Կարապետյանը թե՛ որպես ազգային բարերար, թե՛ որպես Հայաստանի Հանրապետության երևի թե ամբողջ նորագույն պատմության ընթացքում ամենամեծ բարեգործություններ արած անձը, եթե մարդկային լեզվով ձևակերպեմ, Հայաստանի Հանրապետության համար միայն լավն է արել, իսկ ինչ կատարվում է իր նկատմամբ վերջին յոթ ամսվա ընթացքում, սա ոչ միայն վրեժխնդրություն է, սա ոչ միայն հաշվեհարդար է, սա ոչ միայն քաղաքական հետապնդման ամենանենգ դրսևորումն է, այլ ես չգիտեմ սա ինչ է»,- դատարանի դիմաց ճեպազրույցում ասաց բարերարի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Այնուհետև շարունակեց․ «Սամվել Կարապետյանը իսկապես առողջական, ոչ մի խնդիր չունեցող, ուժեղ հայ տղամարդ է, ով կալանավորման ընթացքում այնպիսի պայմաններում է գտնվել, այնպիսի խնդիրներ են ի հայտ եկել, որոնք, կներեք արտահայտությանս համար, բայց բացառապես դիտավորությամբ կատարված երևույթներ են․ իմ պատկերացմամբ:
Առողջական բնույթի հարցերը, որոնք ի հայ են եկել, խոսքը գնում է թոքաբորբի մասին, խոսքը գնում է նաև ներկայումս կորոնավիրուսային հիվանդության մասին, ես դա ուղիղ պատճառահետևանքային կապի մեջ եմ տեսնում ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում պաշտոնյաների ձեռնարկած անգործության և գործողությունների ինչ-որ իմաստով երևույթում:
Ես հստակ ուզում եմ ասել բժշկական օգնության, ի սպառ բացակայության մասին: Ես երբ ծանոթացա, որ ՊՈԱԿ-ի տնօրենը հայտարարում է, որ գանգատներ չեն եղել, դա իսկապես ապշեցնող է։ Դուք այդ ձև ե՞ք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունում պայմանները, դուք այդպես ե՞ք պատկերացնում մարդու նկատմամբ վերաբերմունքը․ ես անկեղծորեն եմ ասում, սա իսկապես մարդասիրություն չէ, չգիտեմ սա ինչ երևույթ է։
Հիմա անդրադառնամ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմանը։ Դատավոր Սուրեն Խաչատրյան։ Ոչ թե, ի դեպ, հենց ուղիղ բեկանել է տնային կալանքը, այստեղ մի քիչ իրավական տեխնիկայի հարց կա, ինքը բեկանել է վարույթ հարուցելու մասին որոշումը։ Վարույթ հարուցելու մասին որոշման բեկանման՝ իր կողմից կայացված դատական ակտը, անկեղծ կասեմ, մենք իրավաբաններով ունենում ենք բավականին մեծ պատկերացումներ, ինչ-որ տեղ երևի թե ֆանտազիա էլ ենք մեծ ունենում: Դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիայից մենք չունենք: Ես չեմ պատկերացնում ինչ է նշանակում այն, ինչը ինքը կայացրել է: Հիմա նայեք, տեսեք։ Սուրեն Խաչատրյանը գտնում է, օրինակ, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ, երբ կիրառվել էր տնային կալանքի հետ միաժամանակ լրացուցիչ սահմանափակում՝ կոչերով հանդես գալու վերաբերյալ, օրինակ՝ Սուրեն Խաչատրյանը, հավանաբար երևի իսկապես շատ հետևում է Սամվել Կարապետյանի կոչերին, գտել է, որ դա եղել է ոչ իրավաչափ: Այսինքն, որ՝ նման սահմանափակում՝ կոչեր կատարելու վերաբերյալ, պետք է չլիներ: Ես ինչ-որ տեղ իսկապես դրական եմ վերաբերվում, որ դատավոր Սուրեն Խաչատրյանը գտնում էր, որ Սամվել Կարապետյանի կոչերը չէր կարելի սահմանափակել: Ի դեպ՝ ճիշտ է ասում»։
Արամ Վարդևանյանն ասաց, որ ունի վարկած, թե ինչով են պայմանավորված որ Սամվել Կարապետյանի մոտ ի հայտ եկած առողջական խնդիրները․ «Վարկածը նրանում է, որ այստեղ եղել է դիտավորություն դրա նկատմամբ։ Այսինքն՝ իսկապես իրավասու պաշտոնյաները գիտակցել են, որ, օրինակ՝ իր մոտ առկա է թոքաբորբ՝ երկկողմանի, ֆիբրոզով, բայց միաժամանակ դիմել են անգործության։ Իսկ թե ինչի՞ համար, այսինքն Հայաստանի Հանրապետության համար բացառապես լավը արած մարդուն նման առողջական վիճակի հասցնել։ Բայց վստահ եղեք մի բանում՝ էս առողջական խնդիրներն էլ են անցողիկ, սրանք բոլորը հաղթահարվելու են, բայց ի վերջո պատասխանատվությունը անխուսափելի է լինելու»:
Լրագրողների հարցին, թե՝ սամվել Կարապետյանը, համաձայն դատավորի որոշման, պետք է տեղափոխվի մեկուսարա՞ն, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Դա նշվածը չի կարող ենթադրել, պատճառաբանեմ՝ ինչու։ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է մեկ կարգավորում՝ անձի կողմից եթե առկա է ինտենսիվ խափանման միջոց կալանք կամ տնային կալանք, դրա լրանալուց հինգ օր շուտ պետք է դրա երկարաձգման վերաբերյալ միջնորդություն ներկայացնես։ Սամվել Կարապետյանի դեպքում՝ ըստ քննչական մարմնի, այն լրացել էր հունվարի 13-ին, վերջնաժամկետը, և քննիչի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, որը և դիտարկվել է դատարանի կողմից, վարույթ է հարուցվել և 16:00-ին դատական նիստ է նշանակվել։ Կռահելով հաջորդող հարցադրումները․ քրեական դատավարության օրենսգիրքը որևէ կառուցակարգ խափանման միջոցների փոփոխության երբ արդեն հստակ ժամկետը առկա է, այսինքն՝ այդ հինգ օր, վաղ ներկայացնելու սահմանափակումը, չի նախատեսում: Հետևաբար՝ արդյոք դատախազությունը և քննչականը ամեն կերպ քաղաքական հետապնդման շրջանակներում երևի թե նույնիսկ երազում են տեսնել Սամվել Կարապետյանին կալանավորված, բայց իրենք ունեն մեծագույն խոչընդոտ․ դա քրեական դատավարության օրենսգիրքն է։
Կա՛մ Հայաստանի Հանրապետությունում թող գան արձանագրեն, որ քրեական դատավարության օրենսգիրքը դրվում է մի կողմ, կա՛մ պարզապես պետք է ստիպված լինեն կրկին դիտարկել տնային կալանքի երկարաձգման միջնորդությունը, որի վերաբերյալ մենք ունենք առարկություն»:
Մանրամասն՝ տեսանյութում։