Կյանքից անժամանակ հեռացել է Վահան Պետրոսյանը



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը:

Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում:

Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Հանգչիր խաղաղությամբ, Վահան:

Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»:



Leave a Comment