16 հունվարի 2026 – 14:00 AMT
PanARMENIAN.Net – Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հունվարի 15-ին իր նստավայրում ընդունել է Հայաստանում հավատարմագրված կին դեսպաններին, այդ թվում՝ Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանին, հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը:
հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային հարթակում կանանց դերի, գործունեության, առաջնորդության և հավասար իրավունքների առաջմղմանն ուղղված ջանքերի վերաբերյալ։
Կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել հետայսու շարունակել նման ձևաչափով համագործակցությունը։