Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը. Ա.Ղուկասյան



Հասարակություն


«Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը.

Ֆիդը քիչ առաջ բերեց մի հայ տղայի «բացահայտում»․ նախկինում ծառայության ժամանակ գլխարկից ականջները սառել են, օրինակ բերելով սովետական շրջանից մի զինվորական գլխարկ:
Ազգային աղետ։
Եվ տասնյակ «քաջեր» միացել են ողբի ակցիային։

2018–2020-ին Օմառի տակ մարտական հերթափոխ ենք արել։ Ականջն էլ է սառել, քիթն էլ, մնացած բաներն էլ։ Բայց ոչ ոք ֆեյսբուքում ողբի էջ չէր բացում, դրա փոխարեն դիմացկունություն էինք հավաքում։

Դիմացկունություն (выносливость) — սա էն կարևոր հատկանիշն է, որը սովորեցրեց Հատուկ նշանակության բրիգադը, և որն այսօր, կարծես, փորձում են հանել զինվորի «ստանդարտ կոմպլեկտից»։
Իդեպ, հենց դրա շնորհիվ է, որ ես այսօր տարիներով գրիպը չգիտեմ` ինչ բան է։

Ցավում եմ, որ զինվորից սարքում են ոչ թե մարտիկ, այլ նուրբ օրգանիզմ` դարձնում ավելի խոցելի, ավելի փափուկ, ավելի «վսվսացող»».

ՀՃՇ անդամ, ԶՈւ պահեստազորի հատուկջոկատային
Ա.Ղուկասյանի գրառումը





Leave a Comment