Անցած 1 օրում բացահայտվել է 124 հանցագործություն

Անցած 1 օրում բացահայտվել է 124 հանցագործություն

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 15-ից 16-ը։

Բացահայտվել է 124 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
66 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
6 դեպք՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի,
5-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, սառը զենքի հայտնաբերման,
4-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, խարդախության, փաստաթղթի կեղծիքի,
3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչանցելու կամ վնասելու,
2-ական դեպք՝ շորթման, խուլիգանության, թմրանյութի իրացման։

Բացահայտվել է կաշառք տալու կամ ստանալու, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, զենք-զինամթերք ապօրինի ձևափոխելու, թմրանյութի մաքսանենգության դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Leave a Comment