Մեծ Բրիտանիան մերժել է Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելու նախաձեռնությունը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերը
դեմ է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսմանը։
Նա այս հայտարարությունն արել է Politico-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ֆրանսիայի
և Իտալիայի առաջնորդների նախաձեռնությունը՝ բանակցելու Մոսկվայի հետ Ռուսաստան-Ուկրաինա
պատերազմը դադարեցնելու համար։

«Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ են ապացույցներ, որ Պուտինը
իսկապես խաղաղություն է ուզում, իսկ այս պահին ես դա չեմ տեսնում»,- ասել է Կուպերը։

Նա նշել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ միասին
աշխատում է խաղաղության համաձայնագրի մշակման ուղղությամբ, բայց դեռևս չկան նշաններ,
որ Պուտինը «պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ կամ սկսել քննարկումները»։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի կարծիքով՝ արևմտյան երկրները
պետք է պատրաստ լինեն Ռուսաստանի վրա ճնշումը ուժեղացնելուն՝ ինչպես տնտեսապես, այնպես
էլ Ուկրաինային ռազմական աջակցության միջոցով։

 

 

Leave a Comment