https://arm.sputniknews.ru/20260116/larvats-iravitshak-azhum-anvtangutjan-ashkhatakicnery-lragrvoghnerin-durs-hanecin-dahlitshic-97808969.html
Լարված իրավիճակ ԱԺ–ում. անվտանգության աշխատակիցները լրագրողներին դուրս հանեցին դահլիճից
Լարված իրավիճակ ԱԺ–ում. անվտանգության աշխատակիցները լրագրողներին դուրս հանեցին դահլիճից
Sputnik Արմենիա
Ազգային ժողովում այսօր միջադեպ տեղի ունեցավ. պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի Անդրանիկ Քոչարյանը դահլիճից դուրս հրավիրեց «Ժողովուրդ»… 16.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-16T12:20+0400
2026-01-16T12:20+0400
2026-01-16T12:23+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
լրագրող
անդրանիկ քոչարյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/10/97808622_0:0:875:492_1920x0_80_0_0_6342fd1a3576bb9d3b8e683e7d4cae7c.jpg.webp
Ազգային ժողովում այսօր միջադեպ տեղի ունեցավ. պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի Անդրանիկ Քոչարյանը դահլիճից դուրս հրավիրեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին։ԱԺ անվտանգության աշխատակիցները լրագրողներին դուրս հանեցին հանձնաժողովի դահլիճից, որի արդյունքում լարված իրավիճակ ստեղծվեց։Նրանց մուտքը խորհրդարան և լուսաբանումը արգելել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն լրագրողներին այսօր անցագիր էր տրամադրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկզբում դեմ չէր, որ լրագրողները ներկա լինեն նիստին, սակայն կարճ ժամանակ անց, երբ անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ, նա պահանջեց, որ լրագրողները դուրս գան։Ի պաշտպանություն լրագրողների հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի հեղինակած նախագիծն այդ պահին քննարկվում էր նիստի ժամանակ։ «Ներկայացրեք ձեր պահանջի օրինական հիմքերը»,– ասաց պատգամավորը։
2026
Լուրեր
am_HY
Լարված իրավիճակ Ազգային ժողովում
Sputnik Արմենիա
Լարված իրավիճակ Ազգային ժողովում
2026-01-16T12:20+0400
true
PT1M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/10/97808622_105:0:772:500_1920x0_80_0_0_30caece92afd32cb48ad385d73ebfefe.jpg.webp
հայաստան, աժ (ազգային ժողով), լրագրող, անդրանիկ քոչարյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, աժ (ազգային ժողով), լրագրող, անդրանիկ քոչարյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
Ազգային ժողովում այսօր միջադեպ տեղի ունեցավ. պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի Անդրանիկ Քոչարյանը դահլիճից դուրս հրավիրեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին։
ԱԺ անվտանգության աշխատակիցները լրագրողներին դուրս հանեցին հանձնաժողովի դահլիճից, որի արդյունքում լարված իրավիճակ ստեղծվեց։
Նրանց մուտքը խորհրդարան և լուսաբանումը արգելել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն լրագրողներին այսօր անցագիր էր տրամադրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկզբում դեմ չէր, որ լրագրողները ներկա լինեն նիստին, սակայն կարճ ժամանակ անց, երբ անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ, նա պահանջեց, որ լրագրողները դուրս գան։
Ի պաշտպանություն լրագրողների հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի հեղինակած նախագիծն այդ պահին քննարկվում էր նիստի ժամանակ։ «Ներկայացրեք ձեր պահանջի օրինական հիմքերը»,– ասաց պատգամավորը։