Մնում է պարզել՝ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը:
Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, Կարապետյանի փոխանցմամբ, հայտարարել է, որ Անկարան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։
«Մնում է պարզել միայն մեկ հարց՝ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե 2023-ից։ Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք», – գրել է նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հունվարի 15-ին անդրադառնալով Ֆիդանի այս և այլ հայտարարություններին՝ պնդել էր, որ Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձևավորմանը:
Ֆիդանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ Ադրբեջանում, Թուրքիայում և Հայաստանում ձևավորվել է «անհրաժեշտ քաղաքական կամք» Երևանի և Բաքվի միջև խաղաղություն հաստատելու համար: Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հունվարի 15-ին քննարկել էին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրած TRIPP նախագծի գործնական իրականացման մասին փաստաթուղթը:
