Իսրայելական բանակը հայտարարել է, որ Լիբանանի մի քանի շրջաններում նոր հարվածների թիրախ են դարձել «Հեզբոլլահ» կազմակերպությանը պատկանող զենքի պահեստները։
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակը:
«Լիբանանի հարավում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահ»-ի մի քանի զենքի պահեստների և այլ օբյեկտների, որոնք օգտագործվում էին Իսրայելի դեմ հարձակումներ նախապատրաստելու համար։ Հարվածների մեկ այլ շարքում Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի ստորգետնյա զենքի պահեստը»,-նշվում է հայտարարության մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ հարձակված վայրերում արմատականների գործունեությունը խախտում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։