800 մահապատիժ, որոնք նախատեսված էին Իրանում և պետք է տեղի ունենային երեկ, չեղարկվել են։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա շտաբը շարունակում են ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը, ընդ որում, ինչպես ընդգծվում Է, դիտարկվում են գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները:
Վաշինգտոնն Իրանին նախազգուշացրել է բողոքի ակցիաների մասնակիցների մահապատիժների իրականացման դեպքում «լուրջ հետեւանքների» մասին: Այս մասին հայտնել են Սպիտակ տանը։