«Սուրբ Գեղարդն ու իր առաքելությունը». Հայկ Դեմոյան

«Սուրբ Գեղարդն ու իր առաքելությունը». Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սուրբ Գեղարդն ու իր առաքելությունը
Հայ առաքելական եկեղեցու սուրբ մասունքներից է աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Այն մեկ անգամ չէ, որ դուրս է տարվել Մայր Աթոռի տարածքից՝ վրաց թագավորների ու հին Թիֆլիսի հայ բնակչության խնդրանքով՝ տեղում բռնկված ժանտախտի ու այլ համաճարակների դեմ պայքարելու համար: Ամեն անգամ Սուրբ Գեղարդն ի ցույց է դրել իր հրաշագործ զորությունն ու համաճարակներն ընկրկել են:
Ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները Հայաստանի Հանրապետության ամեն մի բնակավայրով ման ածեն Սուրբ Գեղարդը՝ քպ-ական աղտեղիքներով ու գարշահոտությամբ համեմված քաղաքական համաճարակի դեմ պայքարելու համար՝ գյուղերում ու քաղաքներում բացատրելով այդ քայլի կարևորությունը:
Բոլոր տեսակի համաճարակների դեմ պետք է պայքարել հնարավոր բոլոր միջոցներով:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան

Leave a Comment