Հայաստանի էկոնոմիկայի նախարարը խուսափում է հանդիպել բեռնափոխադրումներով ընտանիք պահող վարորդների հետ: Կառավարություն եկած վարորդները ցանկացել են իմանալ՝ նախարարը ռուսական կողմի հետ պայմանավորվե՞ց, որ հիմնականում Ռուսաստան բեռներ փոխադրողները կարողանան 180 օր մնալ Դաշնության տարածքում, ինչպես նախկինում էր: