Ավտոբուսը վրաերթի էր ենթարկել հետիոտնի․ մանրամասներ



Ուշադրության կենտրոնում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունվարի 12-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Zhongtong» մակնիշի N11 ավտոբուսը Չեխովի փողոցում վրաերթի էր ենթարկել հետիոտնի, Երևանի բնակիչ 74-ամյա Հովիկ Ա․-ին։ 

MediaHub-ի հետ զրույցում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել ավտոբուսի վերջնակետում։

«Վարորդը, երբ տրանսպորտային միջոցը կայանելուց է եղել, անվադողով փոքր հարված է հասցրել այդ հատվածով անցնող քաղաքացուն»։

Ասատրյանի խոսքով՝ քաղաքացին ստացել է ոտնաթաթի վնասվածք, վարորդը ցուցաբերել է առաջին բուժօգնություն, այնուհետև կանչել Շտապ օգնություն։

«Քաղաքացին տեղափոխվել է բժշկական կենտրոն, այնտեղ որոշակի միջամտություն է արվել ոտնաթաթի հետ կապված։ Բարեբախտաբար քաղաքացու վիճակը լավ է»,- նշեց «Երևան Ավտոբուս» ՓԲԸ մամուլի քարտուղարը։

Գեղամ Ասատրյանի խոսքով՝ տուժած քաղաքացին դեռ շարունակում է մնալ բուժհաստատությունում։                                                   

Էմմա Մարտիրոսյան



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment