Սարգսյան Տրդատ, եթե աշխատավարձերի չափն ուղիղ համեմատական է բյուջեի եկամուտներին, ապա ինչո՞ւ թոշակներն ու նպաստները չեն բարձրանում



Արդարացնելով գերբարձր պարգևավճարները, որոնց երեսից մսխվում են միլիարդավոր դրամներ՝ ՔՊ-ական Սարգսյան Տրդատը հռետորական հարց է բարձրացրել. «Պետական բյուջեն մի քանի անգամ ավելացել ա, չե՞ք կարծոմ, որ նույն պետական աշխատողների աշխատավարձն էլ պետք ա բարձրանա»:

Լավ հարց է, չէ՞, բայց հակընդեմ հարցն է առաջանում՝ եթե աշխատավարձերի չափն ուղիղ համեմատական է բյուջեի եկամուտներին, ապա ինչո՞ւ թոշակներն ու նպաստները չեն բարձրանում, ինչո՞ւ են դրանք ծիծաղելի մնում, ինչո՞ւ են թոշակառուները մնացել բանկերի «պադաչկեքի» հույսին՝ պարտադրված լինելով ասենք Թորոսյան Արսենի տխմար պատճառաբանություններն ամեն անգամ լսել:

Պատասխանը պարզ է՝ Նիկոլը թոշակառուներին ու խոցելի խմբերին իր համար որպես քաղաքական կապիտալ չի դիտարկում. նրա քաղաքական կապիտալը իր թիմն ու ենթականերն են, որոնց փորձում է փողի ուժով հնազանդեցնել՝ 2026-ին վերընտվելու ու Իլհամի ծրագրերը կյանքի կոչելու հույսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment