Երեխաներս չափազանց ուրախ են, չեն հավատում, որ սա իրականություն է․ Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կին

15 Հունվարի, 2026

Բաքվի գերությունից Հայաստան վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը կինը՝ Լինդան, արդեն Հայաստանում է։

Վիգենի կինը օդանավակայանում չկարողացավ զսպել արցունքները. «Ես այնքան երջանիկ եմ, ուզում եմ ամուսնուս տեսնեմ։ Երեխաներս չափազանց ուրախ են, չեն հավատում, որ սա իրականություն է։ Երբ որ Լիբանանում լինենք, որդուս պսակադրությունը տեղի կունենա»։

Լինդան օդանավակայանից գնաց «Մուրացան» զինվորական հոսպիտալ, որտեղ գտնվում է ամուսինը։

Leave a Comment