Թրամփը հայտնել է, որ փրկել է ՆԱՏՕ-ն փլուզումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն կդադարեր գոյություն ունենալուց, եթե ինքը չդառնար Միացյալ Նահանգների ղեկավարը։

«Դուք ՆԱՏՕ չէիք ունենա, եթե ես նախագահ չլինեի», – ասել է նա լրագրողներին։

Սպիտակ տան ղեկավարը նաև ընդգծել է, որ իրեն համարում է դաշինքի փրկիչը։

«Ես եմ, ով փրկեց ՆԱՏՕ-ն», – ասել է նա։

Leave a Comment