Եվրոպական կլիմայի ծառայության՝ Copernicus-ի և օդերևութաբանական բյուրոյի նոր տվյալների համաձայն՝ 2025-ին գլոբալ ջերմաստիճանը չի հասել 2024-ի առավելագույնին՝ Խաղաղ օվկիանոսում Լա Նինայի բնական եղանակային իրադարձության սառեցման ազդեցության պատճառով: Այս մասին գրում է BBC-ն:
Բայց վերջին երեք տարիները եղել են գրանցված ամենատաք տարիները և մոլորակը մոտեցրել են կլիմայի միջազգային վտանգավոր սանդղակներին:
Չնայած Լա Նինյայի բերած բնական ցրտին, 2025 թվականը դեռ շատ ավելի տաք էր, քան մեկ տասնամյակ առաջ, քանի որ մարդկության կողմից ածխաթթու գազի արտանետումները շարունակում են տաքացնել մոլորակը, նշում է պարբերականը:
Գիտնականները նախազգուշացնում են, որ դա անխուսափելիորեն կհանգեցնի ջերմաստիճանի հետագա ռեկորդների և ծայրահեղ եղանակային պայմանների վատթարացման, եթե արտանետումները կտրուկ չկրճատվեն:
«Եթե մենք քսան տարի առաջ շարժվենք և հետ նայենք 2020-ականների կեսերին, ապա կտեսնենք, որ այդ տարիները համեմատաբար զով են եղել», – ասել է Կոպեռնիկուսի կենտրոնի փոխտնօրեն, դոկտոր Սամանթա Բերգեսը:
Ըստ Copernicus-ի և օդերևութաբանական բյուրոյի տվյալների՝ 2025 թվականին գլոբալ միջին ջերմաստիճանը ավելի քան 1,4°C-ով բարձր էր 1800-ականների վերջին «նախաարդյունաբերական« մակարդակից, մինչ մարդկությունը կսկսեր մեծ քանակությամբ հանածո վառելիք այրել:
