Շտապօգնության ենթակայանի մոտ հայտնաբերվել է կրծքավանդակի արյունահոսող վերքով երիտասարդ (ՎԻԴԵՈ)

Վեճը վերածվել է դանակահարության․ 44–ամյա տղամարդը մոտը եղած դանակով հարվածել է 34–ամյա երիտասարդին․ ՎԻԴԵՈ

Շտապօգնության ենթակայանի մոտ հայտնաբերվել է կրծքավանդակի արյունահոսող վերքով երիտասարդ (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 12-ին՝ գիշերվա ժամը 1-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել Մարալիկի շտապօգնության ենթակայանից։


Հայտնել են, որ իրենց ենթակայանի մոտ հայտնաբերել են կրծքավանդակի արյունահոսող վերքով երիտասարդի, որին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։ 


Ահազանգով մեկնել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողները։ 


Քրեական և համայնքային ոստիկանների համատեղ միջոցառման արդյունքում պարզվել է, որ նախորդ օրը՝ ժամը 23․30-ի սահմաններում, Մարալիկի Հրանտ Շահինյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում 34-ամյա երիտասարդին մոտը եղած դանակով հարվածել է Մարալիկի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։ 


Բացատրական աշխատանքի արդյունքում, դանակահարողն ինքնակամ ներկայացել է Անիի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել հանցագործության գործիքը։ 


Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին և ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ 


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Leave a Comment