Ուկրաինայում ռազմական դրությունը երկարացվել է ևս երեք ամսով

Քաղաքականություն

14.01.2026 | 17:39

Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից ներկայացված օրինագիծը, որով Ուկրաինայում ռազմական դրությունն ու զորահավաքը երկարաձգվում են ևս 90 օրով: Ռազմական դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 4-ը: Նախորդ երկարաձգումը ուժի մեջ էր մինչև 2026 թվականի փետրվարի 3-ը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Զելենսկին նախկինում հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ պատերազմը չի ավարտվի, քանի դեռ Ուկրաինան չի ստացել արդյունավետ անվտանգության երաշխիքներ, և որ ռազմական դրությունը չի կարող վերացվել մինչ այդ։

Սա Ռադայում ռազմական դրությունը երկարաձգելու 18-րդ քվեարկությունն է՝ 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment