Փաշինյանը հայտնեց, որ քիչ առաջ չորս անձ Ադրբեջանից տեղափոխվել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փաշինյանը հայտնեց, որ քիչ առաջ չորս անձ Ադրբեջանից տեղափոխվել է Հայաստան։
«Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ», – գրել է Փաշինյանը։