Հրազդան գետից դուրս է բերվել 18-ամյա Միխայիլ Դոլգովի դին

Հասարակություն

14.01.2026 | 11:21

Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, փրկարարները հունվարի 12-ին դուրս են բերել Միխայիլ Դոլգովի դին։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Լերմոնտովոյի 18-ամյա բնակիչը դեկտեմբերի 11-ից որոնվում էր որպես անհետ կորած։

Քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում հայտնեցին՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն։

Leave a Comment