Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժն առևտրի և էներգետիկ հոսքերի ասպարեզում

«Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժն առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի ասպարեզում՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը ողջ տարածաշրջանում»,- գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նա նշել է. «Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ես հանդես եկանք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի մասին հայտարարությամբ։ Փաստաթղթի հիմքում 5 ամիս առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահի հովանու ներքո տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովում ստանձնած հանձնառություններ են»։

Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախօրեին հանդիպել են Վաշինգտոնում, որից հետո Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից տարածվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

—00—ՄԱ

Leave a Comment