Վենեսուելան հայտարարել է 116 բանտարկյալի ազատ արձակման մասին



Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ 116 բանտարկյալ ազատ է արձակվել վերջին մի քանի ժամվա ընթացքում, թեև իրավապաշտպան խմբերը հայտնել են ավելի փոքր թիվ։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:


Ազատ արձակումները հաջորդել են Կարակասում մեկ շաբաթ տևած քաղաքական իրարանցմանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո:

Վենեսուելան հայտարարել է, որ ազատ  արձակվածները ազատությունից զրկվել էին սահմանադրական կարգն ու  երկրի կայունությունը խաթարելու հետ կապված գործողությունների համար:

Վենեսուելայում հարյուրավոր քաղբանտարկյալների ազատ արձակումը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող  խմբերի, միջազգային մարմինների և ընդդիմադիր գործիչների պահանջն է դեռ վաղուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment