Սամվել Կարապետյանի գործով իրավական հիմք չկա. Փաստաբան



Քաղաքականություն


«Մեր ձևով» ժողովրդական շարժման ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ 2025 թվականի հունիսի 18-ից մինչ օրս եղել է ընդամենը մեկ դատավոր, որը կիրառել է կալանքից բացի այլ խափանման միջոց։

«Սամվել Կարապետյանի գործով հաջողություն արձանագրելու հանգամանք չունենք, քանի որ այստեղ գործ չկա»,- նշել է նա։

Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելել է բժշկական հաստատություն, ունեցել է համալիր բժշկական ստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս։

«Պարզվեց, որ իր մոտ հետանցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ է, որն ախտորոշվել է այնպիսի պայմաններում, որն ունեցել է երկու ամսվա վաղեմություն, այսինքն՝ գտնվելով ՔՀ-ում՝ երկկողմանի թոքաբորբով անձ է լինում ու դա չի ախտորոշվում, չի արձանագրվում, դուք պատկերացնո՞ւմ եք պայմանները, ու Սամվել Կարապետյանը որևէ բողոք չի ներկայացրել»,- մանրամասնել է փաստաբանը։

Ի դեպ, ՔԿՀ-ից գրություններով հայտնել են, որ Կարապետյանի մոտ ոչ մի առողջական խնդիր չի հայտնաբերվել։

«Ո՞նց կարող են այդ մարդիկ բժիշկ կոչվել»,- հարց բարձրացրել է փաստաբանը։





Leave a Comment